Հրապարակվել է նոր iPhone-ների մակետների լուսանկարը
Համացանցում հրապարակվել է նոր iPhone-ների մակետների նոր լուսանկարը: Slashleaks կայքում տեղադրված լուսանկարներում պատկերված են iPhone 7s-ը, 7s Plus-ը և 8-ը, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ լուսանկարն արվել է Չինաստանում iPhone-ի համար կորպուսների արտադրության գործարանում: Հավանական է, որ լուսանկարներում առկա մակետներն օգտագործվում են ռոբոտացված մեքենաներով արտադրության մշակման համար:
Լուսանկարների համաձայն՝ iPhone 7s-ը և 7s Plus-ը կունենան նույնպիսի կորպուս և էկրան, ինչ Apple-ի սարքերի յոթերորդ մոդելը: iPhone 8-ն, իր հերթին, սմարթֆոնի սովորական տարբերակից փոքր-ինչ ավելի մեծ է, բայց կստանա 5,8 դյույմանոց առանց շրջանակի OLED էկրան:
Հաղորդվում է, որ նոր iPhone-երը կներկայացվեն 2017 թվականի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: Համաձայն վերջին տեղեկատվության՝ ընկերությունը կթողարկի անմիջապես երեք սարք:










