Դուբայի ոստիկանության կազմում է ընդգրկվել աշխարհում առաջին ռոբոկոպը (լուսանկարներ)

02:45 • 22.05.17

Աշխարհում առաջին ռոբոտ ոստիկանը կամ ռոբոկոպը պաշտոնապես մտել է Դուբայի ոստիկանության կազմի մեջ, հաղորդում է The National-ը:

Ռոբոտի հասակը 170 սմ է, քաշը՝ 100 կգ: Այն 1,5 մետր հեռավորության վրա կարողանում է տարբերակել շարժումներն ու ձեռքի ազդանշանները: Կարող է ըմբռնել նաև դիմացինի դեմքի արտահայտությունն ու դրա նշանակությունը:

Դուբայի փողոցներում հերթապահող ռոբոկոպը ոստիկաններին կօգնի բռնել կարգազանցներին և համապատասխան տեսագրություն կտրամադրի: Դուբայի ոստիկանությունից պարզաբանել են, որ իրենց նոր «գործընկերը» պատասխանատու է քաղաքային անվտանգության համար:

Ռոբոտը քաղաքում երթևեկելու է իր մեջ ներդրված նավիգատորի շնորհիվ, կարողանալու է խոսել վեց լեզվով, ներառյալ անգլերեն և արաբերեն:


Image result for robocope in dubaiImage result for robocope in dubai

Դուբայի ոստիկանության կազմում է ընդգրկվել աշխարհում առաջին ռոբոկոպը (լուսանկարներ)