Կիևում հայտնել են, որ անհնար է ամբողջությամբ արգելափակել ռուսական սոցցանցերը

22:49 • 22.05.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմն ընդունել է, որ անհնար է ամբողջությամբ արգելափակել ռուսական սոցցանցերը, սակայն «ձեռքբերում» է համարում օգտատերերի թվի նվազեցումը: Այս մասին հայտնել է նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալը:

«Իսկապես անհնար է 100 տոկոսով արգելել, փաստ է», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես հայտնել է ռուսական «Одноклассники» և «ВКонтакте» սոցցանցերում իր պաշտոնական էջերի գործունեությունը դադարեցնելու մասին:

Սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելափակվել է Mail.Ru Group-ի նկատմամբ սահմանված սահմանափակումների շրջանակում: 

Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, ուկրաինական ինտերնետ-պրովայդերները պատրաստ չեն կատարել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրահանգը ռուսական ծառայությունների և սոցցանցերի արգելափակման մասին:

Կիևում հայտնել են, որ անհնար է ամբողջությամբ արգելափակել ռուսական սոցցանցերը