Չինական բաթիսկաֆը սկսել է սուզվել Մարիանյան իջվածքի հատակը (լուսանկարներ)
Չինական «Ցզյաոլուն» խորջրյա բնակելի բաթիսկաֆը սկսել է սուզվել «Չելենջերի անդունդը». սա Երկրի մակերևույթի ամենախոր կետն է, որը գտնվում է Մարիանյան իջվածքում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բաթիսկաֆն օվկիանոսային «խրամատ» կիջնի «Սյանյանհուն-09» հետազոտական նավից, որը հետազոտության վայր է ժամանել երկուշաբթի օրը: Ապարատը մի շարք սուզումներ կիրականացնի, որոնցից առաջինը կհասնի 4.800 մետր խորության և կտևի մոտ 9 ժամ:
Նշվում է, որ առաքելության ընթացքում գիտնականները կնկարահանեն ծովի հատակը, ինչպես նաև ծովային ջրի, նստվածքային ապարների և կենդանի օրգանիզմների նմուշներ կհավաքեն: Մասնագետները կվերլուծեն նստվածքների և ժայռային ապարների քիմիական բաղադրությունը՝ այդ շրջանում տեղի ունեցող երկրաբանական գործընթացներն ավելի լավ հասկանալու համար:
Հայտնի է, որ 2012 թվականին «Ցզյաոլունն» արդեն սուզվել է Մարիանյան իջվածքում՝ հասնելով 7.062 մետր խորության:














