«Վիքիպեդիայում» «ակնարկել» են Հիլարի Քլինթոնի և Հիտլերի կապի մասին

15:46 • 23.05.17

«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի «Հիլարի Քլինթոնի բիբլիոգրաֆիան» հոդվածը 16 ժամ շարունակ ընթերցողներին վերահղել է Ադոլֆ Հիտլերի Mein Kampf («Իմ պայքարը») գրքի նկարագրություն: Միջադեպին ուշադրություն է դարձրել Mashable-ը:

Հոդվածը վերջին անգամ խմբագրած օգտատիրոջ IP հասցեից դատելով՝ նա ԱՄՆ բնակիչ է: Կայքի մոդերատորները երկար ժամանակ չեն ուղղել սխալը, իսկ ավելի ուշ պարզվել է, որ հոդվածը նախնական տեսքի է բերել կամավոր խմբագիրը:

«Վիքիպեդիայի» ներկայացուցչի խոսքով՝ սովորաբար նման փոփոխություններն ուղղվում են մի քանի րոպեում, սակայն ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին հոդվածը հետաքրքիր չի եղել ընթերցողների համար (օրական 34 դիտում), ահա թե ինչու անհամապատասխանությունն ուշ է նկատվել:

Mashable-ը նշում է, որ իրենց հաջողվել է միայն մեկ ականատես գտնել Twitter-ում, որն ինքնուրույն հայտնաբերել է հոդվածում տեղ գտած սխալը:

 

«Վիքիպեդիայում» «ակնարկել» են Հիլարի Քլինթոնի և Հիտլերի կապի մասին