Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը

01:19 • 23.05.17

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե որոնք են Եվրոպայի լավագույն երկրները առողջապահական համակարգի առումով՝ հաշվի առնելով դրա որակը, հասանելիությունը, մատչելիությունն ու ընդհանուր մակարդակը:


Մասնագետներն ուսումնասիրել են 195 երկրների ցուցանիշները֊֊՝ գրանցած 1990-2015 թվականների ընթացքում:


Գլխավոր գործոն է համարվում 32 տարբեր հիվանդությունների հետևանքով մահացության թիվը տարբեր երկրներում, որոնց դեպքում մահվան ելքից կարելի էր խուսափել արդյունավետ և հասանելի բուժման պարագայում:


Եվ ահա լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկրների ցուցակի առաջատարն է դարձել Անդորան, դրան հաջորդում է Իսլանդիան, այնուհետև Շվեյցարիան:


Տասնյակում են գտնվում նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:


Միևնույն ժամանան նշվում է, որ բոլոր երկրներն էլ, անկախ իրենց զբաղեցրած տեղերից, 1990-ականներից ի վեր շատ մեծ առաջընթաց են գրանցել առողջապահության ոլորտում:

 

Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը