Այլմոլորակային կյանքի գոյության ևս մեկ աղբյուր է հայտնաբերվել
Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի գիտնկանները պարզել են, որ ճառագայթվող ջուրը կարող է այլմոլորակային միկրոօրգանիզմների բնակության պոտենցիալ միջավայր լինել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով հետազոտության արդյունքները, այս եզրահանգմանը գիտնականները եկել են ջրածնի օքսիդի լուծման և ջրի ռադիոլիզի գործընթացները համեմատելով:
Մասնագետների խոսքով`ջրի ռադիոլիզի ժամանակ մոլեկուլային ջրածին է արտազատվում, որը կարող է էներգիայի աղբյուր հանդիսանալ կենդանի բջիջների համար: Ճառագայթումն ինքնին տեղի է ունենում ուրանի, կլիումի և թորիումի իզոտոպների լուծման դեպքում, որոնք պարունակվում են տիեզերական օբյեկտների խորքերում:
Երկրի վրա ևս որոշ բակտերիաներ բնակվում են ջրածնով հարուստ միջավայրում:










