Շոկոլադը դրական ազդեցություն է ունենում սրտի վրա. հետազոտություն
Բրիտանական բժշկագիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի վրա:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, շոկոլադի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտի առիթմիայի առաջացման վտանգը: Այս հիվանդությունը տարածված է Եվրամիության երկրների 8.8 մլն բնակչության շրջանում, ինչպես նաև ասոցացվում է սրտի կաթվածի, սրտային անբավարարության, թուլամտության բարձր վտանգի հետ:
Հետազոտությունն իրականացվել է 1993-1997 թվականների ընթացքում Դանիայի 55 000 բնակչից վերցված տվյալների ուսումնասիրությամբ, այդ թվում` հաշվի առնելով նրանց բողոքներն ու շոկոլադի օգտագործման հաճախականությունը:
Գիտնականները պարզել են, որ հետազոտության մասնակիցները, որոնք շաբաթական 2-4 չափաբաժին շոկոլադ են սպառել, ավելի քիչ են հակված առիթմիայով հիվանդանալուն, քան ավելի քիչ քանակությամբ շոկոլադ օգտագործողները:










