Գլխավոր տեխնոլոգիական նորույթները, որոնք Google-ը ներկայացվելու են 2017-ին (լուսանկարներ)
Տարիներ շարունակ առաջատար որոնողական համակարգ և ծրագրային ապահովման ընկերություն հանդիսացող կալիֆոռնիական հսկան մտադիր է այս տարի ներկայանալ նոր սարքերով ու տեխնոլագիաներով:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, Google-ը ինտենսիվորեն աշխատում է նորագույն գաջեթների մշակման ուղղությամբ` սմարթֆոններից մինչև «խելացի» բարձրախոսներ, որոնցով կարելի է կառավարել տունը:
Ինչպես հայտնի է, Google-ի Android բջջային օպերացիոն համակարգն օգտագործվում է ավելի քան 2 մլրդ սարքավորումներում ողջ աշխարհում:
1.Վիրտուալ իրականության ականջակալ: Google-ն իր վիրտուալ իրականության սարքը վերամշակում էր տարիներ շարունակ: Նախ ներկայացվել էր Cardboard սարքը, ապա անցյալ տարի, ընկերությունը գաղտնազերծեց Daydream-ը: Նորագույն տարբերակը կներկայացվի այս տարի:

2.Pixel 2 սմարթֆոնը, որը համարվում է iPhone-ին գերազանցող մրցակիցը, որի երկրորդ սերնդի` առավել մեծ էկրանով մոդելը ներկայացվելու է 2017-ին:

3.Google Home 2 սմարթ բարձրախոս-վիրտուալ օգնական սարքը, որի միջոցով հնարավոր է կառավարել տան տեխնիկան` երաժշտություն միացնել կամ այլ բան անել միայն ձայնի օգնությամբ:

4.Վերջապես գլխավոր նորույթը` Chromecast Ultra սարքը, որը թույլ է տալիս սմարթֆոնից ցանկացած տեսանյութ հեռարձակել հեռուստատեսությամբ:











