Bentley-ն ներկայացրել է Continental-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

16:29 • 24.05.17

Բրիտանական հեղինակավոր Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր ամենահայտնի մոդելներից մեկի՝ Continental կուպեի հատուկ տարբերակը՝ նվիրված «Նյուրբուրգրինգի 24 ժամ» մարաթոնին:

Ինչպես նշում է motor.ru-ն, երկդռնանի մոդելը ստացել է Continental 24 անվանումն ու կառուցված է 700 ձիաուժ հզորությամբ Supersports մոդելի հիմքով:

Մեքենան հասանելի է սև-կարմիր, սև-դեղին գունային լուծումներով: Նոր Continental 24-ը նախատեսված է միայն եվրոպական շուկայի համար: Դրա նվազագույն արժեքը 250.000 եվրո է:


Ինչ վերաբերում է տպավորիչ մոդելի տեխնիկական բնութագրին, ապա այն, ինչպես և Continental Supersports-ը, համալրված է 6 լ ծավալով, երկտուրբին W12 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Առավելագույն արագությունը 336 կմ/ժ է:

 

117cef6ca9d7ff032e087b0c812459022b1d4542

 

 

 

Bentley-ն ներկայացրել է Continental-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)