Porsche-ն 13 մլն դոլարանոց շքեղ զբոսանավի նախագիծ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

08:42 • 24.05.17

Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերության մասնագետների նախագծով կկառուցվի գերշքեղ զբոսանավ, որն ամբողջովին կլինի ալյումինից ու կարժենա 13 մլն դոլար:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ուշագրավ նորույթը ստացել է GTT 115 Hybrid նախնական անվանումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսանավը կկառուցվի Porsche-ի և Մոնակոյում գործող ու զբոսանավերի արտադրությամբ զբաղվող Dynamiq ընկերության համագործակցության արդյունքում:

Նորույթը հասանելի կլինի սպիտակ, կապույտ և արծաթագույն երանգներով: Զբոսանավը կարտադրվի սահմանափակ խմբաքանակով: Առաջին մոդելը կներկայացվի 2017թ.՝ Մոնակոյում:

Ստորև առաջարկում ենք ուսումնասիրել զբոսանավի կոնցեպտուալ լուսանկարները.

 

Dynamiq GTT 115 Hybrid 3

Dynamiq GTT 115 Hybrid 2

Dynamiq GTT 115 Hybrid 1

Dynamiq GTT 115 Hybrid in Miami

Dynamiq GTT 115 Hybrid interior render

 

Porsche-ն 13 մլն դոլարանոց շքեղ զբոսանավի նախագիծ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)