Հայերի 11 ամենահայտնի հայտնագործությունները, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել

23:11 • 25.05.17

Տարբեր պատմական ժամանակաշրջաններում հայերը, գրեթե բոլոր մայրցամաքներում բնակվելով, մշտապես զարմացրել են իրենց գյուտերով ու հայտնագործություններով:

Այս մասին գրելով` 999stories.com կայքը ներկայացնում է հայերի ստեղծած ամենահայտնի իրերն ու տեխնոլոգիաները, որոնք փոխել են աշխարհն ու հեշտացրել մարդկության կյանքը:

 

1.Հովհաննես Ադամյան

1924-25 թթ. գունավոր հեռուստատեսության ստեղծողներից մեկն է: Նրան է պատկանում նաև այս ոլորտում արված ավելի քան 20 հայտնագործություն:

 

 

2.Արտաշես Հայկանյան

Նրա հայտնագործությունների թվում են ծալքավորված ձողիկը, ավտոմեքենաների դիմապակու կապույտ պաշտպանիչ շերտը, սննդամթերքի պահպանման համար նախատեսված կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերն արտադրող մեքենան:

 

 

3.Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյաններ

ԱՄՆ-ում 1929-ին նրանք հիմնադրել են առաջին յոգուրտի արտադրությունը` մածունի օգտագործմամբ:

 

 

4.Ալեքս (Ալեք) Մանուկյան

ԱՄՆ-ում բնակվող գործարար, բարերեր և տեխնոլոգ Ալեք Մանուկյանը 1954-ին արտոնագրել է ժամանակակից ծորակը:

 

 

5.Գաբրիել Կազանջյան

Նա 1908-ին ստեղծել է մազերը չորացնելու համար նախատեսված սարքը, որն իրենից ներկայացնում են մերօրյա վարսահարդարիչի նախատիպը:

 

 

6.Քրիստոֆեր Տեր-Սերոբյան

1854-ին հայտնագործել է ԱՄՆ դոլարի կանաչ ներկը, որը չի կեղծվում:

 

 

7.Ավետիս Զիլճյան

1929-ին ԱՄՆ-ում հիմնել է Zildjian Cymbal Co. ապրանքանիշի ծնծղաների առաջին գործարանը:

 

 

8.Ռուբեն Էքսերջյան

Հայտնագործել է զենիթային սպառազինման տեսակը, որն ամերիկյան ուժերը կիրառել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

 

 

9.Հարրի Թաթոսյան

1921-ին ԱՄՆ-ում հայտնագործել է բոլորին հայտնի պաղպաղակի բաժակները պատրաստող սարքը:

 

 

10.Էմիկ Ավագյան

ԱՄՆ-ում բնակվող գյուտարարը 57 ստեղծագործության հեղինակ է, որոնք նպաստում են հաշմանդամների կյանքի հեշտացմանն ու բուժմանը: Էմիկը հիվանդ է եղել մանկական ուղեղային կաթվածով: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին վերջինիս պարգևատրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում ամենանշանակալի ներդրման» համար:

 

 

11.Լյութեր Ջորջ Սիմջյան

Նրա գյուտերի շարքին են դասվում ավելի քան 20 հայտնագործություն, որոնց թվում են բանկոմատը, ֆոտոխցիկը, պրոյեկտորը:

 

 

 

 

Հայերի 11 ամենահայտնի հայտնագործությունները, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել