Նոր Զելանդիայից առաջին անգամ հրթիռ է ուղարկվել տիեզերք (տեսանյութ)

16:59 • 25.05.17

Նոր Զելանդիայի պատմության մեջ առաջին անգամ հրթիռ է ուղարկվել տիեզերք. ամերիկյան Rocket Lab աերոտիեզերական ընկերության Electron գերթեթև կարգի արբանյակակիր հրթիռն արձակվել է Հյուսիսային կղզու արևելյան ափից:

BBC News-ի հաղորդմամբ՝  այսպիսով՝ Նոր Զելանդիան դարձել է աշխարհի տասնմեկերորդ երկիրը, որի տարածքից իրականացվել է տիեզերական հրթիռի արձակում:

Նշվում է, որ սա կոմերցիոն տիեզերակայանից հրթիռ արձակելու առաջին հաջող փորձն է: Electron հրթիռն արձակվել է Rocket Lab-ին պատկանող հարթակից:

Հայտնի է, որ Electron հրթիռն ի վիճակի է Երկրի ուղեծիր հասցնել մինչև 225 կիլոգրամ քաշով բեռ՝ 300-ից 500 կիլոմետր բարձրության վրա:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մտադիր են արբանյակների կոմերցիոն արձակումներ իրականացնել արդեն այս տարի:

 

 

Նոր Զելանդիայից առաջին անգամ հրթիռ է ուղարկվել տիեզերք (տեսանյութ)