ՆԱՍԱ-ն զոնդ կուղարկի Փսիքե աստերոիդի մոտ նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ

17:31 • 25.05.17

Psyche առաքելությունը, որը պետք է հետազոտի համարյա ամբողջությամբ մետաղից բաղկացած Փսիքե աստերոիդը, կարձակվի նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ռեակտիվ շարժման լաբորատորիան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբից ՆԱՍԱ-ի մոլորակաբանները մտադիր են եղել Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվող աստերոիդի ուսումնասիրության համար նախատեսված զոնդը թողարկել 2023 թվականին: Սակայն որոշ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ զոնդը մեկ տարի շուտ ուղարկելու դեպքում հնարավոր կլինի համարյա երկու անգամ կրճատել ճանապարհորդության ժամկետը և խուսափել մի շարք բարդ գրավիտացիոն մանևրներից: Դրանից բացի, սա հնարավորություն կտա հրաժարվել վահանների գործածությունից, որոնք պաշտպանում են Փսիքեն Արեգակից: Այսպիսով՝ կնվազեն զոնդի կոնստրուկցիայի ծախսերը:

Փսիքե աստերոիդը հայտնաբերվել է 1852 թվականին: Դրա ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ՝  արդյոք դրա միջուկը նման է Երկրի միջուկին և երբ է այն ձևավորվել: Դրանից բացի, մետաղից բաղկացած աստերոիդները կոմերցիոն հետաքրքրություն են ներկայացնում իրենցից. դրանք կարելի է օգտագործել որպես ռեսուրսների աղբյուր:

 

ՆԱՍԱ-ն զոնդ կուղարկի Փսիքե աստերոիդի մոտ նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ