Համացանցում հայտնվել են BMW-ի 8-րդ դասի նորագույն մոդելի լուսանկարները

22:25 • 25.05.17

Համացանցում հրապարակվել են առաջին լուսանկարները, որոնցում պատկերված է BMW-ի 8-րդ դասի նոր կուպեի նախատիպը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, բավարական ընկերության նորագույն մոդելի առաջին հանրային ցուցադրությունը կկայանա մայիսի 26-ին Concorso d’Eleganza Villa d’Este մրցույթին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նոր շարքի մոդելը կդառնա 6-րդ դասի փոխարինողը:

2016-ի մայիսին BMW –ն մի շարք առևտրային ապրանքանիշեր է գրանցել, որոնք անմիջական կապ ունեն 8-րդ դասի մեքենաների ընտանիքի վերածնունդի հետ: Խոսքը 825, 830, 835, 850, 845, 860, M850 և M8 ապրանքանիշերի մասին է:

8-րդ դասի նորագույն շարքը կներկայանա կուպեի, կաբրիոլետի և կուպեանման սեդանի տեսքով:

 

 

Համացանցում հայտնվել են BMW-ի 8-րդ դասի նորագույն մոդելի լուսանկարները