ԱՄՆ-ում երեխան առաջին անգամ լսել է մոր ձայնը՝ ականջում տեղադրված լսողական ապարատի շնորհիվ (տեսանյութ)

15:01 • 25.05.17

ԱՄՆ-ում բնակվող 1-ամյա Անաբել Լոուրենսն առաջին անգամ լսել է՝ վիրահատական ճանապարհով ականջի մեջ տեղադրված լսողական ապարատի շնորհիվ: Աղջկա և նրա մոր կյանքի հիշարժան պահը ներկայացնող տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն:

Գործակալության հաղորդմամբ՝ աղջիկն ամբողջությամբ խուլ է ծնվել, սակայն հիմա նա կարող է լսել իր մոր ձայնը և շրջակա աշխարհի հնչյունները. բժիշկները կոխլեար իմպլանտանտ են տեղադրել նրա ականջում:

Նշվում է, որ կոխլեար իմպլանտանտը կիրառվում է լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ ունեցող երեխաների և մեծահասակների դեպքում, երբ սովորական լսողական ապարատները չեն օգնում: Սովորական լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հնչյունն ուժեղացնելը և այն լսողական անցք հասցնելն է: Սակայն լսողության ամբողջական կորստի դեպքում անիմաստ է ուժեղացնել հնչյունները:

Կոխլեար իմպլանտանտն աշխատում է որպես արհեստական ականջ կամ պրոթեզ, որն էլեկտրական անցքերի և իմպուլսների օգնությամբ հնչյունը հասցնում է անմիջապես լսողական նյարդին:

 

 

 

 

ԱՄՆ-ում երեխան առաջին անգամ լսել է մոր ձայնը՝ ականջում տեղադրված լսողական ապարատի շնորհիվ (տեսանյութ)