Cassini-ն ֆիքսել է Սատուրնի վրա մոլեգնող փոթորիկը
ՆԱՍԱ-ն մի քանի լուսանկար է հրապարակել Սատուրնից, որոնք ստացվել են Cassini արբանյակի օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ստացված կադրերում պատկերվել է մոլորակում մոլեգնող վեցանկյուն փոթորիկի տեսքը:
Մասնագետները նշել են, որ արբանյակի իրականացրած առաքելության ընթացքում ստացված լուսանկարների շնորհիվ մարդկանց վիճակվել է ականատես դառնալ բոլոր եղանակների փոփոխությանը Սատուրնի վրա:
Ներկա պահին Cassini-ի առաքելությունը մոտենում է ավարտին: Առաքելության ընթացքում տիեզերական սարքին հաջողվել է հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի տաք ջրով գեյզերները: Գիտնականների կարծիքով` ջուրը կարող է պիտանի լինել կյանքի համար:











