Ցուկերբերգը Հարվարդից հեռանալուց 12 տարի անց ավարտել է ուսումն ու գիտական աստիճան ստացել
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդի համալսարանն ավարտելուց 12 տարի անց գիտական կոչում է ստացել: Այս մասին մայիսի 25-ին վերջինս հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մամ, միշտ ասում էի քեզ, որ կվերադառնամ և կստանամ իմ աստիճանը», - գրել է Ցուկերբերգը` կից հրապարակելով ավարտական լուսանկարը:
Ինչպես ասվում է համալսարանի կայքում, Ցուկերբերգն իրավագիտության դոկտոր է դարձել:
Մարկ Ցուկերբերգը Հարվարդի հոգեբանության ֆակուլտետ է ընդունվել 2002 թվականին, իսկ 2004-ին ընկերների հետ միասին գործարկել է Facebook սոցիալական ցանցը, որն արդյունքում դարձել է խոշորագույն սոցցանցն աշխարհում:
Երկրորդ կուրսն ավարտելուց հետո Ցուկերբերգը հեռացել է համալսարանից, որպեսզի կենտրոնանա սոցցանցի զարգացման վրա:










