Mercedes-Benz-ը 4 մոդել կթողարկի ռուսաստանյան գործարանում

23:41 • 26.05.17

Mercedes-Benz ընկերությունը մտադիր է սեփական ռուսական գործարանում 4 մոդելի արտադրություն ծավալել, սակայն դեռևս չի հաղորդվում, թե որոնք են դրանք լինելու:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ռուսաստանյան գործարանի կառուցման մեկնարկը կտրվի հունիսի 20-ին: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով` գործարանի կառուցման աշխատանքները կքննարկվեն Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ: Գերմանական մեքենաշինական հսկան մտադիր է առաջին մոդելը ռուսական գործարանից թողարկել արդեն 2019-ին:

Mercedes-Benz-ը նախագծի իրականացման համար առաջիկա 9 տարում 15 մլրդ ռուբլի կներդնի: Գործարանը տեղակայված կլինի Մերձմոսկովյան շրջանի «Եսիպովո» արդյունաբերական այգու տարածքում:   


 

 

Mercedes-Benz-ը 4 մոդել կթողարկի ռուսաստանյան գործարանում