ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի՝ երբևէ ամենամոտ հեռավորությունից արված լուսանկարները (ֆոտոշարք)

17:00 • 26.05.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Juno զոնդը մոտ 5.000 կմ հեռավորությունից ֆիքսել է Յուպիտեր մոլորակի`երբևէ ամենամոտ հեռավորությունից արված լուսանկարները, որոնցում պատկերված են գազային հսկայի հյուսիսային և հարավային բևեռները:

Ինչպես նշում է The Guardian-ը, 1.1 մլրդ դոլար արժողությամբ զոնդը Յուպիտերի ուղեծրի վրա է դուրս եկել անցած տարվա հուլիսին ու գիտնականների համար պիտանի տեղեկություններ է հավաքում հեռավոր մոլորակի մասին:

Նոր ֆիքսված լուսանկարներում երևում են Արեգակնային համակարգի մեծագույն մոլորակի ահռելի փոթորիկներն ու ցիկլոնները:

Նշվում է, որ 53 օրը մեկ Juno-ն, անցնելով ամպերի հաստ շերտի միջով, մոտենում է Յուպիտերին:

Հայտնի է, որ Junօ-ն արդեն 6 տարի է, ինչ դեգերում է անհուն տիեզերքի մութ անկյուններով ու անցել է 2.8 մլրդ կմ տարածություն: Անցնելով Յուպիտերի ճառագայթային գոտիներով՝ զոնդը գործի է դրել իրեն կցված գործիքներն ու հասել մոլորակի ուղեծիր:

 

Հրվ. բևեռ

 

Jupiter’s south pole, as seen by the Juno spacecraft from an altitude of 32,000 miles (52,000 kilometers). The oval features are cyclones, up to 600 miles (1,000 kilometers) in diameter. Multiple images taken with the JunoCam instrument on three separate orbits were combined to show all areas in daylight, enhanced colour, and stereographic projection.

 

Հս. բևեռ

 

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի՝ երբևէ ամենամոտ հեռավորությունից արված լուսանկարները (ֆոտոշարք)