Թուրքիայում ձերբակալվել է 12 հնագետ՝ կմախքով դամբարանը վաճառելու փորձի ժամանակ
Թուրքական Էսքիշեհիր նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 12 հնագետի, որոնք փորձել են վաճառել հնագույն դամբարանը, որի մեջ կմախք է եղել: Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դամբարանը պահպանվել է բյուզանդական ժամանակաշրջանից: Այն փորձել են գնել չորս միլիոն դոլարով: Ոստիկանության աշխատակիցները ներկայացել են որպես գնորդներ:
Նշվում է, որ վաճառականներին ձերբակալելուց հետո դամբարանը մունիցիպալ աշխատողների օգնությամբ հանվել է վեց մետր երկարությամբ և չորս մետր խորությամբ թունելից և զննման նպատակով հանձնվել փորձագետներին: Դամբարանում հայտնաբերված մարդու կմախքը տեղափոխվել է Էսքիշեհիրի հնագիտական թանգարան:










