Kodak-ն ԱՄՆ-ում վաճառքի կհանի ահռելի տեսախցիկով սմարթֆոն (լուսանկարներ)
Ֆոտոխցիկների արտադրության ոլորտի առաջատար բրենդներից մեկը՝ Kodak-ը, պատրաստվում է Միացյալ Նահանգներում վաճառքի հանել ահռելի տեսախցիկով համալրված Ektra սմարթֆոնը:
Ինչպես նշում է The Verge-ը, ուշագրավ նորույթն արժե 400 դոլար ու իր գերհզոր ֆոտոխցիկի շնորհիվ առանձնապես դուր կգա լուսանկարչության սիրահարներին:
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա հեռախոսը գործում է Android 6.0 օպերացիոն համակարգի հիմքով: Այն համալրված է 5 դյույմ անկյունագծով, 1080 լուծաչափ էկրանով, 21 մեգապիքսելանոց տեսախցիկով, MediaTek Helio X20 պրոցեսորով:

![]()











