Mercedes-Benz-ն ու VAIO-ն համատեղ լեփթոփ են ստեղծել (լուսանկարներ)
Հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերության մասնագետները VAIO տեխնոլոգիական բրենդի հետ համագործակցության շրջանակում ստեղծել են ինքնատիպ լեփթոփ:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նորույթն արտադրվելու է սահմանափակ քանակով ու նախատեսված է միայն ճապոնական շուկայի համար:
Ստեղծողների խոսքով՝ այն առավելապես նախատեսված է գործարարների համար, որոք նախընտրում են պրոցեսորի արագ աշխատանքի, հարմարավետության և գեղեցիկ դիզայնի համադրությունը:
Նոր լեփթոփն արտադրվել է 2 տարբերակով, որոնցից մեկն արժե 2.230, իսկ մյուսը՝ 2.550 դոլար:
Աղբյուրը նկատում է, որ սա Mercedes-Benz-ի և VAIO առաջին համագործակցությունն է:















