Էլեկտրական սկուտեր է ստեղծվել, որը կհեշտացնի անվասայլակով երթևեկությունը

19:59 • 27.05.17

Tech Insider-ը հատուկ էլեկտրական սկուտեր է ներկայացրել` նախատեսված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որոնք անվասայլակով են տեղաշարժվում:

Վարորդն անվասայլակով սկուտերի վրա է բարձրանում հետևի կողմում գտնվող թեքահարթակով: Այնուհետև անվասայլակը մեխանիզմի օգնությամբ վեր է բարձրանում: Էլեկտրական սկուտերը կարող է 60 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման:

Առավելագույն արագությունը կարող է հասնել 25 կմ/ժամի: Այն հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցողներին ինքուրույն տեղաշարժվել և այցելել իրենց ցանկացած վայրը: Սկուտերը վնասակար նյութեր չի արտանետում:

Այն կարելի է կողպել ինչպես հեծանիվը: Այն հասանելի է միայն Եվրոպայում:

 

 Տեսանյութը՝այստեղ:

 

Էլեկտրական սկուտեր է ստեղծվել, որը կհեշտացնի անվասայլակով երթևեկությունը