Աստղը, որին գիտնականները մի քանի տարի հետևել են, հանկարծակի անհետացել է. ՆԱՍԱ (տեսանյութ)

19:17 • 28.05.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ N6946-BH1 աստղը, որին ամերիկացի աստղաբանները հետևում էին մի քանի տարի շարունակ, հանկարծակի անհետացել է:

Գիտնականները դեռևս չեն կարող որևէ բացատրություն տալ այս երևույթին: Այնուհանդերձ՝ ամենահավանական վարկածն այն է, որ տեղի է ունեցել գրավիտացիոն կոլապս, այլ կերպ ասած՝ աստղը վերածվել է սև անցքի:

Աղբյուրը մանրամասնում է, գիտնականներն ամենևին էլ չէին ակնկալում դեպքերի նման զարգացում: Նրանք վստահ էին, որ աստղը կպայթի ու գերնոր աստղի կվերածվի:

Հայտնի է, որ N6946-BH-ն Երկրից գտնվում էր 22 մլն լուսային տարի հեռավորության վրա՝ NGC 6946 գալարաձև գալակտիկայում: Նշվում է, որ երկնային լուսատուն 25 անգամ ծանր էր Արևից:

 

Աստղը, որին գիտնականները մի քանի տարի հետևել են, հանկարծակի անհետացել է. ՆԱՍԱ (տեսանյութ)