ԱՄՆ-ում նշել են՝ որ երկրից կարող են լինել WannaCry վիրուսի հեղինակները
Վերջին շրջանում 150 երկրում համակարգիչներ վարակած WannaCry վիրուսի հեղինակները հավանաբար հարավասիական երկրներից են, օրինակ՝ Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից: Այդ մասին գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությանը:
Նման եզրակացության եկել են ծրագրի լեզվաբանական փորձաքննություն անցկացրած մասնագետները: Նրանց ենթադրությամբ՝ այն գրել են հարավային խոսվածքներով չինարենի կրողներ:
Մասնագետները պնդում են, որ վստահ են իրենց եզրակացությունների հարցում: Կոդի վերլուծության վրա հիմնված ավելի վաղ պատրաստված զեկույցներում ենթադրվում էր, որ վիրուսային հարձակման համար պատասխանատու են հյուսիսկորեացի ծրագրավորողները:
WannaCry ծրագիրն արգելափակում էր վարակված համակարգիչներում առկա տեղեկատվությունը և պահանջում 300-600 դոլար՝ տվյալները վերականգնելու համար: Ենթադրվում է, որ վիրուսի ստեղծողները որպես հիմք են վերցրել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության Eternal Blue ծրագիրը: Վիրուսը տարածվել է առնվազն 150 երկրում, դրանից տուժել է ավելի քան 200 հազար օգտատեր:










