Հե՛րթ կանգնիր բոլորի նման. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին քննադատել են առանց հերթ մի զույգ գուլպա գնելու համար (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին նկատել են Լոնդոնի խանութներից մեկում առանց հերթ կանգնելու մի զույգ գուլպա գնելու ժամանակ, գրում է The Daily Mail-ը։
Քաղաքական գործիչը մի զույգ գուլպա է հավանել, որը զեղչով վաճառվել է թագավորության մայրաքաղաքի ֆիրմային խանութներից մեկում։ Երբ Քեմերոնը թիկնապահների հետ, շրջանցելով հերթը, փորձել է դրամարկղին մոտենալ, նրան տեսանկարել է խանութի այցելուներից մեկը։
«Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է նա այժմ արժանի լինի ինչ-որ յուրահատուկ վերաբերմունքի, չէ՞ որ նա արդեն վարչապետ չէ։ Չնայած դրան՝ նա փորձել է առաջ անցնել բոլորից»,- ասել է նա լրագրողներին։
«Ընկեր ջան, դու արդեն վարչապետ չես։ Հե՛րթ կանգնիր բոլորի հետ միասին»,- գրել է նրանցից մեկը։










