Ֆրանսիացիները 300 հրշեջ հիդրանտ են կոտրել շոգին զովանալու ցանկության պատճառով (տեսանյութ)

16:52 • 29.05.17

Ֆրանսիայի կենտրոնական Իլ դե Ֆրանս շրջանում բնակիչները մոտ 300 հրշեջ հիդրանտ են կոտրել տապին զովանալու ցանկության պատճառով, գրում է lenta.ru-ն:


Տեսանյութը հրապարակել է BFMTV-ն:


Շատրվանները շատ են ուրախացրել երեխաներին, որոնք լողացել և խաղացել են ջրի շիթերի տակ: Տեղի իշխանությունները, սակայն, հիշեցրել են, որ հրշեջ հիդրանտը կոտրելը վարչական իրավախախտում է: Բացի այդ, ջրի հոսանքները կարող են ջրի տակ առնել նկուղները և ստորգետնյա ավտոկայանատեղերը:


Վերջին օրերին Փարիզում և շրջակայքում տարվա այդ ժամանակի համար շատ շոգ եղանակ է հաստատվել: Ցերեկային ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: