Գերմանիայի մարզադպրոցներում ռուսական հետախուզության ցանցեր են գործում. Focus

11:06 • 29.05.17

Գերմանիայի անվտանգության ծառայությունները հետևում են Systema մարտարվեստների դպրոցների ցանցին, որոնցում, նրանց կարծիքով, գործում են ռուսական հետախուզության ցանցեր, գրում է Focus-ը:


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի իրավապահ մարմինները կասկածում են Systema-ին զինծառայողների, ոստիկանության աշխատակիցների և արդարադատության մարմինների անդամագրման համար՝ ցանցի զարգացման և տեղեկություններ հաղորդողների հավաքման նպատակով:


Նշվում է, որ դպրոցները գործում են Գերմանիայի 30 քաղաքում և, լրագրողների խոսքերով, «չեն թաքցնում ռուսական հատուկ ծառայությունների հետ իրենց կապերը»:


«Մեր ամբողջ լիբերալությամբ հանդերձ՝ մենք այլևս չենք կարող դրա հետ հաշտվել»,- ասել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունում աղբյուրը: