Մեր խնդիրը սփյուռքը հայրենիքին մոտեցնելն է, որը մեզ հաջողվում է. Հրանուշ Հակոբյան (տեսանյութ)

20:27 • 29.05.17

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր վերանշանակումն այս պաշտոնին պայմանավորում է նախարարության առջև դրված խնդիրների իրականացմամբ: Tert.am-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հաջողությունները պայմանավորված են սփյուռք-հայրենիք համատեղ աշխատանքով:

«Այս ընթացքում հայրենիքի և սփյուռքի կապերն ավելի ամրացել են, սերտացել են: Չկա մի ծրագիր, որ սփյուռքահայերը չմասնակցեն: Տեսեք, թե ինչքան սփյուռքահայեր այս օրերին Հայաստանում են, տեսեք, թե ինչ միջոցառումներ են կազմակերպում: Նույն «Ավրորա»-ն, օրինակ, Ռուբեն Վարդանյանը համախմբում է սփյուռքահայերին, նույն Համահայկական հիմնադրամը, տարբեր միջոցառումներ: Մեր ծրագրերը՝ «Արի տուն»-ը, ամառային դպրոցը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը և այլն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ իրենց հիմնական խնդիրը սփյուռքը հայրենիքին մոտեցնելն է, սփյուռքի ներուժը հայրենիքի համար օգտագործելն է, որը հաջողվում է:


Մանրամասները՝ տեսանյութում։