Համացանցում հրապարակվել է ռուսական Կա-52 ուղղաթիռից ԻՊ-ի տեխնիկայի ոչնչացման տեսանյութը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է սիրիական Պալմիրա քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող տեխնիկայի ոչնչացման տեսանյութը, գրում է lenta.ru-ն:
Տեխնիկան ոչնչացրել են ռուսական հարվածային Կա-52 ուղղաթիռները, որոնք կիրառել են «Վիխր-1Մ» («Вихрь-1М») հակատանկային կառավարվող հրթիռներ:
Կայքը հիշեցնում է, որ ռուսական ավիախումբը տեղակայվել է Սիրիայում 2015 թվականի սեպտեմբերին՝ Սիրիայի կառավարության խնդրանքով, ինչից հետո միացել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:










