Վիետնամցին հարսանյաց արարողության ժամանակ կարաոկեի պատճառով մարդ է սպանել
Վիետնամում տղամարդը հարսանյաց արարողության ժամանակ մարդ է սպանել, երբ հյուրերից մեկը ծաղրել է իր՝ կարաոկեով կատարումը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 44-ամյա Նգուեն Նգոկ Դիեպը վեճի է բռնվել հյուրերից մեկի հետ, որը ծաղրել էր իրեն կարաոկեով երգելու ժամանակ ու ձեռքից խլել բարձրախոսը:
Երբ 3-րդ անձը՝ 35-ամյա Լի Հոնգ Անը, փորձել է բաժանել կռվարարներին, Դիեպը նրան դանակահարել է, ինչից հետո Անը մահացել է հիվանդանոցում:
Մինչդեռ բարձրախոսը խլած և ծանր վնասվածքներ ստացած տղամարդը շարունակում է հիվանդանոցում մնալ:
Հայտնի է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Դիեպը ձերբակալված է:










