Հնդկաստանում կայծակի հարվածից մոտ 20 մարդ է մահացել

09:09 • 29.05.17

Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածից մոտ 20 մարդ է մահացել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ միջադեպերը տեղի են ունեցել նահանգի 8 շրջանում:

Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Արևելյան Չամպարան շրջանում, որտեղ 5 մարդ է մահացել: Մինչդեռ Արևմտյան Չամպարան նահանգում փոթորկի պատճառով պատերի փլուզման հետևանքով ևս 5 մարդ է զոհվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ այստեղ քամու արագությունը եղել է 50-70 կմ/ժ: Ընդհանուր առմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացածների թիվը հասել է 23-ի: