Ահազանգով «Հրազդան» մարզադաշտ մեկնած ԱԻՆ մարտական հաշվարկը ռումբ չի հայտնաբերել

10:51 • 29.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: