Մոսկվայում փոթորիկ է մոլեգնում. կան զոհեր և տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Մոսկվայում փոթորիկ և կարկուտով ուժեղ ամպրոպ է սկսվել, ինչի հետևանքով մահացել է 11 և վնասվածքներ ստացել մի քանի տասնյակ մարդ:
Kp.ru-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ մայրաքաղաքի փրկարարները նախազգուշացրել են փոթորկի և այն մասին, որ քամու արագությունը կհասնի 22 մ/վայրկյանի, դրանից բացի՝ հնարավոր կլինեն հոսանքի գծերի վնասվածքներ, ծառերի մասնակի տապալում և թույլ ամրացված գովազդային կառույցների վնասվածքներ:
Նշվում է, որ մի քանի րոպեում բարձրացել է ուժեղ քամի և հորդառատ անձրև տեղացել:
«Չասովայա փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, այնուհետև նույն բակում ընկել է ևս մեկ ծառ. միացել է մի քանի ավտոմեքենայի հակաառևանգման համակարգ», - գրել է ականատեսներից մեկը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ հորդառատ անձրևը և ամպրոպը կշարունակվեն ամբողջ գիշեր:
«Վատ եղանակային պայմանները Մոսկվայում, ներառյալ Տրոիցկի շրջանը, կշարունակվեն մինչև մայիսի 30-ի տեղական ժամանակով ժամը 7:00-ն», - հայտնել է աղբյուրը:

















