Զինվորների ջրահեղձման դեպքով պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. Մովսես Հակոբյան. panorama.am

13:16 • 29.05.17

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև պաշտոնաթողություն:

Ինչպես հայտնում է panorama.am կայքը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Արցախում զինվորական ավտոմեքենան ընկել էր ջրամբարը, 3 զինվոր ջրահեղձ էր եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։