ՀՀ ԱԳ նախարարը և Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր
Մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։
Դեսպան Սաբադոսը ներկայացրել է ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվել են միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ է արվել Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։










