Rolls Royce-ը ներկայացրել է աշխարհում ամենաթանկարժեք նոր ավտոմեքենան (լուսանկարներ)
Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Sweptail անվանումը ստացած բացառիկ կուպեն, որը պատրաստվել է մի օրինակով՝ անանուն գնորդի պատվերով:
Ինչպես նշում է motor.ru-ն, ավտոբրենդի ղեկավար Տորստեն Մյուլեր Օտվոսի խոսքով՝ այս մեքենան կարելի է համարել աշխարհում ամենաթանկարժեք նոր ավտոմեքենան: Միևնույն ժամանակ, Օտվոսը հրաժարվել է հրապարակել դրա գինը: Ըստ topgearrussia.ru-ի՝ մեքենան գնորդին արժեցել է 12,8 մլն դոլար։
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթի դիզայնը նման է Phantom մոդելին: Ինչ վերաբերում է մեքենայի ներքին սրահին, որը երեսպատված է բնական կաշվով ու փայտով, ապա այնտեղ ընդամենը 2 նստատեղ կա:
Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա:
Sweptail-ի առաջին հրապարակային ցուցադրությունը կայացել է Իտալիայում՝ Sweptail Concorso d’Eleganza at Villa d’Este էլեգանտության մրցույթի շրջանակում:













