Ամերիկացի զինվորականը մահացել է՝ չբացված պարաշյուտի պատճառով (տեսանյութ)
Ամերիկացի զինվորականը մահացել է՝ չբացված պարաշյուտի պատճառով ստացած վնասվածքների հետևանքով, հայտնում է ABC-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջոցառման ժամանակ ամերիկյան ռազմածովային ուժերի զինծառայողները ցուցադրել են պարաշյուտով թռիչքներ: Զինվորականներից մեկի մոտ չի բացվել պարաշյուտը, և նա ստիպված է եղել քանդել հանդերձանքը՝ ջրի մեջ, այլ ոչ կոշտ մակերևույթի ընկնելու համար: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում զինծառայողի պարաշյուտի մի մասն ընկնում է ասֆալտի վրա, սակայն ինքը՝ զինծառայողը, կադրերում չի երևում:
Fleet Week parachute accident. https://t.co/Wk5K1w8j0A parachutist cut away, landed in water, & injured. Courtesy Aaron Moss Stay w/@ABC7NY pic.twitter.com/3OXxKOWoYJ
— Stacey Sager (@staceysager7) May 28, 2017










