Լրագրողները Սպիտակ տան պատուհաններում արտասովոր կարմիր լուսարձակումներ են ֆիքսել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան 2-րդ հարկի պատուհաններից 2-ում նկատվել են վառ կարմիր լուսարձակումներ, որոնց ծագման աղբյուրը դեռևս պարզ չէ, հայտնում է Fox 5 Atlanta հեռուստաալիքն իր ֆեյսբուքյան էջում:
«Լուսարձակումները դադարել են, բայց պաշտոնատար դեմքերը չեն մեկնաբանում միջադեպը»,-նշված է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում:
Աղբյուրը հավելում է, որ լուսարձակումները գրանցվել են տեղի ժամանակով 20:30-ին (Երևանի ժամանակով 04:30-ին):
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:










