Գերմանիայի քաղաքներից մեկում քահանան փոխարինվել է ռոբոտով (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Վիթենբերգ քաղաքում ռոբոտ-քահան է հայտնվել, որն օրհնում է հավատացյալներին և Աստվածաշունչ կարդում: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քահանային փոխարինած ռոբոտի մետաղյա կրծքի մեծ մասը զբաղեցնում է սենսորային էկրանը: Ռոբոտը ողջունում է այցելուին և առաջարկում ընտրել ձայնը և օրհնության տեսակը: Դրանից հետո նա ձեռքերը բարձրացնում է վեր և ասում. «Թող Աստված օրհնի և պաշտպանի քեզ»: Այնուհետև հնչում է աստվածաշնչյան արտահայտություն, որը ցանկության դեպքում կարելի է տպել:
Եկեղեցու ներկայացուցիչ Սեբաստիան ֆոն Գերենի խոսքով՝ ռոբոտ-քահանան տարբեր արձագանքներ է առաջացրել. այցելուների մի մասը հավանել է նրան, իսկ մյուս մասը չի պատկերացնում՝ ինչպես է կարելի օրհնություն ստանալ մեքենայից:













