Կանադացիներն ինքնահարդարվող անկողին են ստեղծել (տեսանյութ)
Առաջադեմ տեխնոլոգիաները տեղում չեն դոփում ու սրընթաց զարգանում են՝ զգալի հեշտացնելով մարդկանց առօրյան:
Ինչպես նշում է Business Insider-ը, կանադացի մասնագետները ստեղծել են ինքնահարդարվող անկողին, որը ստացել է Smart Duvet անվանումն ու իսկական նվեր է ալարկոտների համար:
Այն իրենից ներկայացնում է փչովի խողովակներով համալրված ծածկոց, որն արտաքուստ սովորական տեսք ունի: Սակայն բավական է միայն, որ մարդն անկողնուց վեր կենա, այն սկսում է օդով լցվել ու ինքնըստինքյան «հորիզոնական դիրք» է ընդունում:










