UFC-ի մարզիկը նոկաուտով հաղթանակից հետո ռինգում ամուսնության առաջարկ է արել սիրելիին (տեսանյութ)

11:53 • 29.05.17

Խառը մենամարտերի (MMA) շվեդ ներկայացուցիչ Ալեքսանդր Գուստաֆսոնը Բացարձակ մարտական առաջնության՝ UFC-ի շրջանակում կայացած մենամարտից հետո ռինգում ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն:

Ինչպես նշում է lenta.ru-ն, կիսածանր քաշային կարգում հանդես եկող շվեդը 5-րդ ռաունդի սկզբում նոկաուտի է  ենթարկել բրազիլացի Գլովեր Տեյշեյրուին, ինչից հետո էլ արել է ամուսնության առաջարկը:

Հայտնի է, որ Գուստաֆսոնի ընկերուհին գնահատել է սիրելիի ռոմանտիկ քայլն ու դրական պատասխան տվել:

Նշվում է, որ մենամարտը կայացել է Ստոկհոլմում: