Facebook-ն անվտանգության ստուգման ծառայություն է գործարկել Մոսկվայում մոլեգնող փոթորկից հետո

19:44 • 30.05.17

Facebook սոցցանցն անվտանգության ստուգման ծառայություն է գործարկել մայիսի 29-ին Մոսկվայում մոլեգնող փոթորկից հետո:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, ծառայությունն առաջարկում է այդ տարածաշրջանում բնակվող օգտատերերին ընտրել երկու տարբերակներից մեկը. «ինձ հետ ամեն ինչ կարգին է» և «ես աղետի գոտում չեմ գտնվում»:

Ի դեպ, նշվում է, որ սոցցանցի ամերկյան հատվածում ծառայությունը հասանելի է դարձել 9 ժամով ավելի շուտ, քան ռուսների:

Նմանօրինակ ստուգումներ Facebook-ն իրականացնում է ահաբեկչական հարձակումների ժամանակ:

Վերջին տվյալների համաձայն Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում մոլեգնող փոթորիկի զոհերի թիվը հասել է 16-ին, տուժածների թիվը գերազանցել է 100-ը:

 

 

 

Facebook-ն անվտանգության ստուգման ծառայություն է գործարկել Մոսկվայում մոլեգնող փոթորկից հետո