Բելգիայի արքայադստեր կրակոցի պատճառով վարչապետի մոտ խլություն է առաջացել
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հետաձգել է ելույթը խորհրդարանում օրերս ձեռքբերված խլության պատճառով, որը նրա մոտ առաջացել է, երբ բրյուսելյան մարաթոնի ժամանակ Բելգիայի արքայադուստրը կրակել է մեկնարկային ատրճանակից:
Բրյուսելի ավանդական մարաթոնը կայացել է մեկ շաբաթ առաջ, իսկ դրա մեկնարկն ազդարարել է արքայադուստրը՝ Բելգիայի ներկա թագավորի քույր Աստրիդը:
Ինչպես երևում է լուսանկարից, մեկնարկային ատրճանակի կրակոցը վախեցրել է վարչապետին, որը կանգնած է եղել արքայադստեր կողքին:










