Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 6 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում և հարավ-արևմտյան Բորդո քաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ գործողությունն անցկացվել է երկուշաբթի և երեքշաբթի առավոտյան: Ձերբակալվել է երկու կին և չորս տղամարդ:
Նշվում է, որ ձերբակալվածները համագործակցել են ցանցի հետ, որի գործունեությունը կապված է եղել մարդկանց Սիրիա ուղարկելու հետ: Հայտնի է, որ նրանցից մեկն ավելի վաղ 8 տարի ժամկետով պատիժ է կրել Գուանտանամո բանտում:










