Փրկարարները մարել են Հաղթանակ թաղամասում բռնկված խոշոր հրդեհը (լուսանկարներ)

09:58 • 30.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Ժամը 00:14-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1/8 շինության՝ նախկին «Օրբիտա» ՓԲԸ տարածքում գտնվող էլ. սարքերի վերանորոգման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:30-ին: 

Ամբողջությամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 500 քմ, 2 անսարք ֆրեզերային հաստոց և կենցաղային իրեր: