Ջոն Քենեդին 100 տարեկան կդառնար. այսօր ԱՄՆ-ում նշում են 35-րդ նախագահի տարելիցը

02:27 • 30.05.17

Մայիսի 29-ին ԱՄՆ-ում տոնում են երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան 100-րդ տարելիցը, ում սպանությունը 1963 թվականին հարված էր ողջ աշխարհի համար։ Ընդամենը 3 տարի ղեկավարելուց հետո Քենեդին հասցրել է սիրվել ամերիկացիների մեծ մասի կողմից:


Ջոն Քենեդին մահացավ բավական երիտասարդ՝ թողնելով կնոջն ու փոքր երեխաներին, հիշեցնում է ամերիկյան Fox News լրատվական գործակալությունը:

Նա նախագահ էր դարձել 43 տարեկանում։ Իր ելույթների ժամանակ նա ամերիկացիներին կոչ էր արել «չհարցնել, թե ինչ կարող է երկիրն անել իրենց համար, այլ հարցնել, թե իրենք ինչ կարող են անել երկրի համար»։