Ղազախստանում փոթորիկը ծառեր է տապալել, պոկել տանիքները, կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)

12:25 • 30.05.17

Ղազախստանի հարավում փոթորիկը ծառեր է տապալել, պոկել տանիքները և էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է Информбюро-ն: Ժամբիլի շրջանի Տարազ քաղաքում երեք մարդ է զոհվել, ևս երեքը հայտնվել են հիվանդանոցում:


Հաղորդվում է, որ զոհերի թվում երկուսն աշխատավորներ են, մեկը՝ 14-ամյա դպրոցական:


Օդերևութաբաններն ուժեղ քամի են կանխատեսում նաև մայիսի 30-ին: Քամու ուժգնությունը կհասնի 25 մ/վրկ-ի: Բնակիչներին կոչ է արվել հնարավորության դեպքում խուսափել փողոց դուրս գալուց և դուրս չթողնել երեխաներին:


Տարազում, հայտնում են բնակիչները, ուժեղ քամու ժամանակ հրդեհվել է ենթակայանը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 29-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ուժգին փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն մանրամասնել է, որ փոթորկի հետևանքով Մոսկվայում մահացել է 11 մարդ։ Ավելի ուշ Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Մերձմոսկվայում մահացել է 5 հոգի: Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:

 

Подстанция в Таразе загорелась во время сильного ветра