Կիևում ստորգետնյա խողովակ է պայթել՝ ասֆալտը բարձրացնելով 7-հարկանի շենքի բարձրության (տեսանյութեր)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ստորգետնյա խողովակ է պայթել, ինչի հետևանքով փողոցի ասֆալտը բարձրացել է 7-հարկանի շենքի բարձրության: Այս մասին ասվում է НТВ-ի ֆեյսբուքյան էջում:
Պայթյունի տեսագրությունը հրապարակած լրատվամիջոցների և ականատեսների տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Գոլոսեևսկի պողոտայի վրա: Բարձր ճնշման տակ բխող ջրից տուժել են մոտակայքում գտնվող տները և կայանված ավտոմեքենաները:
Նշվում է, որ փողոցում կայանված ավտոմեքենաները ծածկվել են ցեխի հաստ շերտով, իսկ որոշ բնակարանների պատուհաններ կոտրվել են:










